Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|
10:44 - 20 ապրիլի, 2022

Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

tert.am: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է CNN-ը։

Միաժամանակ Բայդենը նշել է, որ աշխարհում այսօր ամենաբարձր գնաճն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հիմնական պատճառների թվում նա նշել է տնտեսական անկումը, որը պայմանավորված է Covid-19 համավարակով և Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա՝ նախազգուշացնելով, որ պատերազմը կշարունակի ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:

«Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց գազի և պարենային ապրանքների գների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարներն են Ուկրաինան և Ռուսաստանը: Գնաճի աճը Պուտինի կողմից էներգակիրների գների բարձրացման հետևանք էր»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել