Վաղը՝ 16։00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կիրականացնի |tert.am|
19:19 - 30 ապրիլի, 2022

Վաղը՝ 16։00-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք կիրականացնի |tert.am|

tert.am: Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ վաղը ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված, մինչ այդ 15։30 կհավաքվեն Ազատության հրապարակում, ապա կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Վանեցյանը դրական է գնահատել իր կողմից մեկնարկած պայքարի, ապա նաև ապակենտրոն, ցանցային պայքարի արդյունքները։

«Առաջին օրվանից սկսած ամեն հաջորդ օր մենք ունեցանք աճող դինամիկա, մենք տեսանք, որ մարդիկ արձագանքեցին, սկսեցին գալ »,-հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ ամփոփելով պայքարի երկրորդ փուլի արդյունքները։

Նա տեղեկացրել է, որ այսօր ավարտում են պայքարի՝ պայմանական երկրորդ փուլը, վաղվանից անցնում են երրորդ ու վճռական փուլին։

Վաղը Երևան կհասնեն նաև չորս տարբեր ուղղություններից դեպի Երևան ուղղություն վերցրած երթերի մասնակիցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել