«Թալիբան»-ն Աֆղանստանում պարտադիր է դարձրել կանանց կողմից հիջաբի կրումը

 |armenpress.am|
14:59 - 07 մայիսի, 2022

«Թալիբան»-ն Աֆղանստանում պարտադիր է դարձրել կանանց կողմից հիջաբի կրումը |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է, որ ողջ երկրի տարածքում կանանց կողմից հիջաբի կրումը պարտադիր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ կնոջ կողմից հասարակական վայրերում հիջաբ կրելու կանոնի պարբերական խախտման պարագայում նրա ամուսինը կամ հայրը կարող է ազատազրկվել:

Պետական կառույցներում աշխատող և հիջաբի կրման օրենքը չպահպանող կանայք պետք է հեռացվեն պաշտոններից: Իսկ պետական ծառայության մեջ գտնվող տղամարդիկ կարող են հեռացվել, եթե պարզվի, որ նրանց կինը կամ աղջիկը հիջաբ չի կրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել