ԱԺ նախագահը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը
 |azatutyun.am|
18:58 - 17 մայիսի, 2022

ԱԺ նախագահը չի պարզաբանում՝ ինչպես է իշխանությունը տեսնում Ղարաբաղի վերջնական կարգավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Ամեն մի բառը քննարկման առարկա է», - «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կա առաջարկ՝ Ադրբեջանն արել է իր առաջարկը, Հայաստանն արել է իր առաջարկը: Վերցնում ենք երկու առաջարկը, նստում ենք և սկսում ենք քննարկել: Ամեն մի ձևակերպումը, ամեն մի բառը քննարկման առարկա է, բայց ինչ-որ բանից պետք է սկսել, չէ՞: Ինչ-որ ձևակերպում Ադրբեջանի ձևակերպման մեջ մեր դուրը չի գալիս, ինչ-որ՝ մեր, դա է գործընթացը», - նշեց խորհրդարանի խոսնակը:

Հարցին, թե ինչպե՞ս են տեսնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ձեզ ասելը նշանակում է, պայմանական, ինչ-որ բանակցային գործընթացի մեջ խառնվել, որի իրավասությունը ես չունեմ»:

«Ես որպես օրենսդիր մարմնի ղեկավար, չեմ կարող բանակցային պրոցեսի մաս հանդիսանալ և ինչ-որ ձևով կանխորոշել: Այդ հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարարը, կառավարության ղեկավարը, ես հիմա այդ գործողությունն անելով, մեղմ ասած, կխառնվեմ մի գործընթացի մեջ, որին ես այս պարագայում խառնվելու իրավունք չունեմ», - նշեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե մինչև բանակցությունների գնալը, պետք է արդեն քաղաքական որոշում կայացրած լինեին, ԱԺ նախագահն արձագանքեց. «Քաղաքական որոշման մասին «Ազատության» ուղիղ եթերում ասելը նշանակում է դա ասել Ադրբեջանին, Ռուսաստանին, Ֆրանսիային: Եթե ես դրա կարիքն ունենամ, ես դա կանեմ այդ ճանապարհով»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել