Ընդդիմադիր գործիչները սահմազատման հարցերով հանձնաժողովում չկան, քանի որ նրանք չկան նաև գործադիրում, և դա բնական է․ Արմեն Գրիգորյան |tert.am|
13:41 - 02 հունիսի, 2022

Ընդդիմադիր գործիչները սահմազատման հարցերով հանձնաժողովում չկան, քանի որ նրանք չկան նաև գործադիրում, և դա բնական է․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների մոսկովյան հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը կարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացում:

 ԱԽ քարտուղարը նշեց, որ հանդիպման օրվա ու ժամի մասին աշխատանքային խումբն անպայման հայտարարություն կտարածի։

Խոսելով հնչող մեղադրանքների մասին, որ հանձնաժողովը թիրախային մասնագետներով հագեցած չէ, ընդդիմությունն էլ ներառված չէ՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ խմբում ներգրավված անձանց թվաքանակը մեծ նշանամություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում։

«Ինչ վերաբերում է մասնագետներին, ընդդիմադիր գործիչներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է», - ասաց Արմեն Գրիգորյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել