Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ

 |factor.am|
21:37 - 02 հունիսի, 2022

Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ |factor.am|

factor.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանն այսօր քննեց Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների կազմակերպած ավտոերթի օրը տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված հինգ երիտասարդների՝ Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։

Փաստաբաններն այս գործով անցնող կալանավորվածներից յուրաքանչյուրին ներկայացրեցին առանձին-առանձին՝ միջնորդելով կալանքը փոխել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Երիտասարդներին անձնական երաշխավորություն ներկայացրեցին նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդևանյանը։

Ըստ պատգամավորների՝ երիտասարդները պատերազմի մասնակիցներ են, ոմանք նաև վիրավորում են ստացել, նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից։ 3 տուժողների շահերը պաշտպանում էր Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Կարեն Բարսեղյանը։ Նա տուժողների անունից հայտարարեց, որ նրանք բողոք, պահանջ չունեն։ Տուժողներից մեկը ներկայացել էր դատարան, սակայն չմասնակցեց դատական նիստին։

Դատարանը որոշումը հրապարակեց քիչ առաջ՝ անփոփոխ թողնելով նրանց խափանման միջոցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել