Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած՝ իր և ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրության վերաբերյալ։
«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` ԲԴԽ-ից հայտնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)