ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում
 |azatutyun.am|
16:10 - 21 հունիսի, 2022

ԲԴԽ-ն Ջհանգիրյանի փոփոխության հարց դեռ չի քննարկում |azatutyun.am|

azatutyun.am: Աղմկահարույց ձայնագրության հրապարակումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փոփոխության հարց չի քննարկում։ Համենայն դեպս մինչ այս պահը կարգապահական վարույթ հարուցելու որևէ նախաձեռնություն չկա, «Ազատությանը» փոխանցեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդում այսօր քննարկել են ձայանգրությունը ու ստացել պարզաբանումներ։

«Տվյալ պահի դրությամբ որոշակի կասկածներ, այսպես ասած, փարատվել են մեր մոտ։ Այո՛, մենք հանդիպման մասին անցած տարի իմացել ենք, որ նման հանդիպում է եղել, խորհրդի նիստում այդ հարցը բարձրաձայնվել է, թե ինչ բովանդակություն է եղել և ինչ են քննարկել, մենք չենք իմացել», - ասաց Բեքմեզյանը։

Ջհանգիրյանի լիազորությունների դադարեցում հնարավոր է կարգապահական վարույթ սկսելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է ԲԴԽ 10 անդամից առնվազն երեքի ստորագրությունը։ Այս պահին, սակայն, ինչպես ԲԴԽ անդամ Բեքմեզյանը փոխանցեց, նման հարց չի քննարկվում։

«Նման հարց չի քննարկվել։ Պարոն Ջհանգիրյանը մեզ տվել է պարզաբանումներ, բացատրություններ, որոնք էս պահին այն, ինչ-որ մենք ունենք, մեզ բավարար է։ Ամբողջական պատկերցում կազմելու համար, մեզ պետք է ամբողջական ձայնագրությունը», - ասաց Բեքմեզյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել