Խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան. Վրաստանի ԱԳ նախարար

 |armenpress.am|
14:31 - 16 հուլիսի, 2022

Խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան. Վրաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Շատ հպարտ եմ տեսնել, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման վայր: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Վրաստանի ԱԳ նախարարը:

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ անցկացվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել