Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը

 |armenpress.am|
13:23 - 12 օգոստոսի, 2022

Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Լիտվան պաշտպանում է Թայվանի նեղուցում ստեղծված իրադրության շուրջ G7-ի երկրների հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է այցով կղզում գտնվող Լիտվայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ագնե Վայչյուկյավիչյուտեն: Ավելի վաղ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Թայվանի նեղուցում ՉԺՀ-ի «սպառնալից» գործողությունների, մասնավորապես, զորավարժությունների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել էսկալացման:

«Յոթնյակի» ԱԳ նախարարները նաեւ կարծիք են հայտնել, որ ՉԺՀ-ի «էսկալացիոն» արձագանքը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին, վտանգում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ի պատասխան ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը կարող է վերանայել իր վերաբերմունքը G7-ի երկրների հետ երկխոսության նկատմամբ, եթե նրանք չվերանայեն իրենց դիրքորոշումը Թայվանում ստեղծված իրադրության հարցում: «Լիտվիան պաշտպանել է G7-ի հայտարարությունը, որն արվել է անցած շաբաթ»,- հայտարարել է Վայչյուկյավիչյուտեն, որի խոսքը մեջբերում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Լիտվայի քաղաքական գործիչը Թայբեյը համարել է Վիլնյուսի «շատ մերձավոր բարեկամը» եւ «հուսալի գործընկերը», նշելով, որ երկիրը կշարունակի հնարավորություններ փնտրել Թայվանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանական շուկաների ընդլայնման ուղղությամբ ջանքերի շրջանակներում հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել