ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
Նա նշել է, որ ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
«Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ 16։46-ին, հերթական անգամ ԱԻՆ-ումտեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվել են տարհանման աշխատանքներ։
comment.count (0)