Հայկական կողմը Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել․ Արցախի ՊՆ
10:29 - 13 սեպտեմբերի, 2022

Հայկական կողմը Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին,  տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության  ուղղությամբ  սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել