Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են․ Դենիս Գոնչար
11:20 - 14 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են․ Դենիս Գոնչար

Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են: РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը՝ հավելելով, որ «կայուն արդյունքների հասնելու համար երկուստեք ժամանակ և զգալի ջանքեր կպահանջվեն»։

Դենիս Գոչարը նաև հայտարարել էր, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։

«Բաքվի և Երևանի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության հնարավորինս արագ կարգավորմանը»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել