armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Սեդա Սաֆարյանի թեկնածության հարցը:
Խորհրդարանի սեպտեմբերի 15-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: «ՀՀ կառավարությունը հունիսի 30-ին համապատասխան որոշմամբ որոշում է կայացրել ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նույն դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին լրանալու հանգամանքը»,-նշեց փոխնախարարը:
Սաֆարյանն իր ելույթի սկզբում նախ ընդգծեց. «Ինձ համար այսօր մի փոքր տխուր օր է՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Եվ շատ հարցեր այնպիսի շեշտադրմամբ չեմ անի, ինչպես կցանկանայի»:
Ապա Սաֆարյանը ներկայացրեց իր գործունեությունը, տեսակետը, պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ:
comment.count (0)