Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով
12:00 - 15 սեպտեմբերի, 2022

Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոմական այցով ժամանել Գերմանիա։ Վերջինս և կանցլեր Շոլցը հանդիպում են ունեցել, որից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հարցին՝ Շոլցը հակամարտությունն անվանել է «անիմաստ» և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով»,- փոխանցում է  Deutsche Welle-ն։

Նշենք, սակայն, որ այս անգամ ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ թե Արցախի Հանրապետությունում, այլ ՀՀ ինքիշխան տարածում։ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ՝ դիրքային առաջխաղացման փորձեր անելով և հայկական տարածքներ օկուպացնելով։ Հակառակորդի թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել