Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ
14:27 - 17 սեպտեմբերի, 2022

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի հետ

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ հեռախոսազրույց են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՄ խորրդի նախագահ Շառլ Միշելը։ 

Անդրադառնալով երկու հեռախոսազրույցներին՝ Միշելը գրել է․ «Մենք կարծիքների էական փոխանակում ունեցանք կայուն դեէսկալացիա ապահովելու միջոցների և տարածաշրջանում տևական խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել