Էրդողանը խոսել է Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման, ինչպես նաև Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի մասին
19:10 - 22 սեպտեմբերի, 2022

Էրդողանը խոսել է Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման, ինչպես նաև Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կատարած այցը ամփոփել է լրագրողների հետ զրույցով։ Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը։ 

Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նա անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին ու պատասխանել հարցին՝ «արդյոք այդ այցը կարող է հարված հասցնել Հարավային Կովկասում Ղարաբաղյան պատերազմից հետո ձեռք բերված խաղաղությանը» ու նշել, որ «Փելոսիի այցը Կովկասում տեղի ունեցող զարգացումներին հարվածելու ուժ չունի»։ 

«Վստահ եմ, որ որոշ դեպքերում էլ դա մտահոգություն է առաջացրել։ Չափազանցնելու կարիք էլ չկա։ Հիմա մենք էլ ենք որոշ պատրաստություններ տեսնում․ այստեղից գնալուց հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ 

Էրդողանը նշել է, որ այս պահին Թուրքիան քննարկում է Պրահայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հարցը։ 

«Եթե մենք մասնակցենք, ենթադրաբար Փաշինյանը նույնպես այնտեղ կլինի։ Նրա մոտ կարծես միտք է եղել՝ «կարո՞ղ ենք այնտեղ հանդիպել»։ Միգուցե այնտեղ նրա հետ այս թեմաների շուրջ քննարկում ունենանք, սակայն այդ հարցերի վերաբերյալ մենք նույնպես Կովկասում որոշ քայլեր կձեռնարկենք»։ 

Թուրքիայի նախագահը նշել է, որ այս ամենը սակայն դեռ միայն պլանավորման փուլում է։ 

«Այս հարցերը իմ եղբայր Ալիևի հետ կքննարկեմ և դրանից կախված մեր քայլերը կձեռնարկենք»,- նշել է Ալիևը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել