Սպիտակ տունը մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
 |tert.am|
10:42 - 28 սեպտեմբերի, 2022

Սպիտակ տունը մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը:

«Այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին՝ ուղիղ և կառուցողական բանակցությունների համար: Քննարկել ենք հետագա բռնություններից խուսափելու և ժամկետներով ու կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակեցրել ենք առաջընթաց ունեցող կոնկրետ քայլեր՝ աջակցելու կայուն և տևական խաղաղությանը», - ասվում է թվիթերյան գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել