Արցախի ԱԳ նախարարին ԱՄՆ-ում շնորհվել է Ազատության մրցանակ
15:40 - 29 սեպտեմբերի, 2022

Արցախի ԱԳ նախարարին ԱՄՆ-ում շնորհվել է Ազատության մրցանակ

Լոս-Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին՝ իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին և պետությանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել