ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո
 |hetq.am|
09:46 - 04 հոկտեմբերի, 2022

ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո |hetq.am|

hetq.am: Եվրոպական միությունը մինչև 2022 թվականի տարեվերջ Ուկրաինային կհատկացնի 5 միլիարդ եվրո։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

Նա հայտարարել է, որ ուրախ է ստորագրել Ուկրաինայի հետ փոխըմբռնման երկրորդ հուշագիրը «այն պահից, երբ Ռուսաստանն սկսեց իր դաժան պատերազմը»։

«ԵՄ-ն Ուկրաինային 5 միլիարդ եվրո կտրամադրի իրացվելիության անհետաձգելի պահանջների, աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման համար։ Մենք առաջին մասը կհատկացնենք հոկտեմբերի կեսերին, հաջորդ երկու հատվածները կհաջորդեն այս տարի ավելի ուշ»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի փոխղեկավարը։ 

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին այս որոշման համար և այդ փաթեթն անվանել «ԵՄ ժեստ, որը միտված է աջակցել այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին, վերականգնմանը և եվրոպական ապագային ձգտմանը»։

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն, որպես Ուկրաինային օգնություն, պատրաստում է 1,1 միլիարդ դոլարի սպառազինության նոր փաթեթ։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի առաջիկայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել