Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն
10:39 - 19 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրատապ դիմել է միջազգային գործընկերներին՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր:

«Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժ ու բացազատումում, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաև ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է, փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։

Գնահատելով իրավիճակի լրջությունը և իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը և խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։

Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ և նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել