hetq.am: «Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ
Տիկին դեսպան, վերջին շաբաթներինֆրանսիական մեդիայում եւ քաղաքականհարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքականգործիչները ահազանգ են հնչեցնում հայերիբնաջնջման վտանգի, Հայաստանի՝քարտեզից անհետանալու սպառնալիքիմասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակնօրհասակա՞ն է։
Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում:
Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը:
Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը:
Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում:
Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխելադրբեջանական ագրեսիան Հայաստանինկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը:
Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերովհանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ:
Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանըներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄ-ն դատապարտում ու կոչեն անում Ադրբեջանին զորքերը հետ քաշելելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերիզորքերը, Ֆրանսիան եւ ԵՄ-նպատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանինկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածքներխուժած Ռուսաստանի պարագայում։
Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը:
Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարելէ, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուսկողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամպատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։
Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը:
Արդյոք տեսնու՞մ եք հնարավորություն՝ համագործակցելու Մինսկի խմբի մյուս անդամների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված վերջին մեղադրանքներըժ, համաձայն որոնց՝ Ռուսաստանը բացասական դեր է խաղացել 2020 թ.-ի պատերազմում։
Հենց նոր ասացի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է երկխոսության, եթե խոսքը խաղաղության և կայունության մասին է: Իսկ այդ հարցը կարող եք Ռուսաստանին ուղղել:
Ի՞նչ լծակներ է գործադրում ԵՄ-ն Բաքվումգտնվող հայ ռազմագերիներինվերադարձնելու համար։
Այս թեման բարձրացվել է ամեն անգամ, երբ մենք հանդիպումներ ենք կազմակերպել երկու երկրների ղեկավարների, այսինքն՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ի դեպ, որոշ ռազմագերիների ազատ արձակումներ են եղել այդ երկխոսությունների արդյունքում՝ կազմակերպված ԵՄ մակարդակով կամ Փարիզի կողմից: Անցյալ տարվա ընթացքում ռազմագերիներ են ազատ արձակվել պարբերաբար, այս տարի ևս՝ փետրվարին Փարիզում կայացած հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մենք շարունակում ենք երկխոսությունը և մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մենք հիրավի համարում ենք, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և շարունակում ենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, մյուս բոլոր դերակատարների հետ միասին, մասնավորապես ԵՄ-ի, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հետ, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռազմագերիների վերադարձի նպատակով: Ուստի կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք շատ ակտիվ մնալ այս առումով:
Դուք լավատե՞ս եք այս հարցում:
Մենք շարունակում ենք երկխոսությունը: Ավելին չեմ կարող ասել: Այս առումով ևս, ես անմիջականորեն չեմ հետևում այս խնդրին, բայց կարող եմ ասել, որ մենք հույսը չենք կորցնում: Եվ արձանագրում ենք, որ բարի կամքի դրսևորումներ են եղել՝ ռամագերիների ազատ արձակումով: Բնականաբար, ցանկանում ենք, որ դրանք ավելի հաճախակի լինեն և ավելի բազմաքանակ, բայց արձանագրում ենք, որ գերիների վերադարձեր եղել են, ինչը նշանակում է, որ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)