Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը զորավարժություններ են սկսել |factor.am|
18:38 - 22 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը զորավարժություններ են սկսել |factor.am|

factor.am: Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը Թուրքիայում սկսել են Eternity-2022 համակարգչային օժանդակությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները, շաբաթ օրը հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Ըստ հաղորդագրության՝ զինվորական անձնակազմի և համապատասխան պետական ​​գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ վարժանքներում կիրականացվեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները: Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 28-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել