Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղում աշխատանքներ իրականացնող տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ
18:26 - 05 նոյեմբերի, 2022

Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղում աշխատանքներ իրականացնող տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղում աշխատանքներ իրականացնող տրակտորիստի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։

«Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։
 
Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։
 
Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել