2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|
12:37 - 07 նոյեմբերի, 2022

2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով ավտոբուսների ձեռքբերմանը՝ Սարգսյանը նշեց.

«Մենք արդեն կնքված պայմանագիր ունենք MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Նոյեմբերին մեր գործընկերները կլինեն արդեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում»:

Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար:

«165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել