Բաքվում Իրանի դեսպանությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
10:42 - 09 նոյեմբերի, 2022

Բաքվում Իրանի դեսպանությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ

Բաքվում Իրանի դեսպանությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ.

«Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանն ու ժողովրդին Հաղթանակի օրվա և Ադրբեջանի Հանրապետության՝ Իսլամական աշխարհի մի մասը կազմող օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ։ Հերոսների հոգին թող լույսերի մեջ մնա»,- նշված է թվիթերյան գրառման մեջ։ 

Նշենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կանգնեցվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրը ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները տարածեցին հայտարարություն, որով Արցախի անվտանգության ողջ գոտին, ինչպես նաև Շուշին ու Հադրութը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանում այս օրը նշվում է որպես Հաղթանակի օր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել