Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով․ Տիգրան Ավինյան |factor.am|
15:00 - 17 նոյեմբերի, 2022

Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով․ Տիգրան Ավինյան |factor.am|

factor.am: «Ես Երևանի փոխքաղաքապետն եմ և համակարգում ու վերահսկում եմ վարչական շրջանների և նրանց ղեկավարների աշխատանքը, նման վերահսկման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետերը չեն ունեցել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դրանով պայմանավորված է իրականացնում շրջայցեր տարբեր վարչական շրջաններ։

Ավինյանը նշեց, որ իր ակտիվությունը պայմանավորված է փոխքաղաքապետի իր աշխատանքով. «Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով. փոխվարչապետ եղած ժամանակ իմ գործառույթները այլ են եղել. եթե հիշում եք, ես եղել եմ պարետ և շատ երկար ժամանակ շփվել եմ քաղաքացիների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Երևանի քաղաքապետի ընտրություններում իր շանսերը, Ավինյանը պատասխանեց, որ այս պահին չի մտածում ընտրությունների մասին. «Այս պահին ես կենտրոնացած եմ իմ աշխատանքների վրա, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։

Արձագանքելով դիտարկմանը, որ հնարավոր է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար Արթուր Վանեցյանի հետ պայքարի մեջ մտնի, Ավինյանը նշեց․ «Դուք Արթուր Վանեցյանի լրատվամիջոցի՞ց եք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել