ԱԺԲ անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում
15:59 - 19 նոյեմբերի, 2022

ԱԺԲ անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում

Այս պահին Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամները նստացույց և ստորագրահավաք են իրականացնում Հյուսիսային պողոտայում՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։

Երեկ էլ ԱԺԲ անդամները նույն պահանջով նստացույց էին իրականացրել Արդարադատության նախարարության շենքի աջև։

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նրա խոսքով՝ թեև Ավետիսյանը հատուկ գանգատներ չի ներկայացնում, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն տենդենցները, որ վերջին օրերին եղել են, կարող է ստեղծվել այն իրավիճակը, որ նա ունեցել է 2021թ․-ին։ Նա կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։ 

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 18-ին ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որով հայտնեց, թե Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել