Զինծառայողների ատեսավորման օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն ընդունվել
11:32 - 07 դեկտեմբերի, 2022

Զինծառայողների ատեսավորման օրինագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության առաջարկները չեն ընդունվել

Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը, զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից մեկն է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է այնպիսի տպավորություն ստեղծվի, որ Զինված ուժերում ատեստացիոն համակարգ գոյություն չունի։ ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերին,  որով առաջարկվում է հավելավճար սահմանել  ատեսատվորում անցած զինծառայողների համար։ 

«Յուրաքանչյուր կառույցում գոյություն ունեն ատեստացիոն հանձնաժողովներ, որի ղեկավարներն են հրամանատարների տեղակալները, և համապատասխան հանձնաժողովներում եզրակացություններ են տրվում, թե տվյալ զինծառայողը համապատասխանում է պաշտոնին, չի համապատասխանում պաշտոնին, կամ արժանի է առաջխաղացման։ Տվյալ առաջարկությամբ, փաստորեն, Զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք հավելավճարների հետ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը ճիշտ չի համարել այս մոտեցումը և համապատասխան առաջարկություններ է արել։  

Նա ընդգծեց՝ առաջարկությունների հիմնավորման մեջ նշել են, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու  է արտահոսքի Զինված ուժերից, ոչ հավասար պայմանների․ «Նաև մարտական գործողությունների ժամանակ անհավասար պայմաններ են լինելու, այսինքն՝ մեկը, որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը՝ հերոսանալ։ Մեր առաջարկությունը եղել է այդ հարցը կարգավորել հետևյալ կերպ․ ԶՈՒ ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան, երրորդ երկրորդ առաջին, այդ մասնագիտական որակավորումների կարգերի ընդունման ընթացակարգերը ավելի խստացնել և հավելավճարները ներկայացնել միայն այդ կարգավորման սկզբունքներում։ Սա է մեր առաջարկը, որը մենք գտնում ենք հիմնավորված»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել