ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ ժամանում է Երևան
10:50 - 08 դեկտեմբերի, 2022

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ ժամանում է Երևան

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում հայտնել է, որ ժամանում է Երևան՝ հավելելով, որ ակնկալում է բովանդակալից հանդիպումներ։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Երևան է այցելել հոկտեմբերի 29-ին: Նա Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 

Իսկ նոյեմբերի 25-ին Տոյվո Կլաարը Ադրբեջանում հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել