Թուրքմենբաշիում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը
 |hetq.am|
16:07 - 14 դեկտեմբերի, 2022

Թուրքմենբաշիում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման հիմնական թեման գազն է և Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծումը։

Դեկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ժամանել էին «Ավազա» կոնգրես-կենտրոն։ Այստեղ մինչև գագաթնաժողովի մեկնարկը նրանց հետ հանդիպել էր Թուրքմենստանի խորհրդարանի նախագահ, այդ երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը նաև գործող նախագահի հայրն է։ Նրանից հետո Ալիևն ու Էրդողանն առանձնազրույցներ էին ունեցել նաև Թուրքմենստանի նախագահի հետ։

Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո սկսվել էին նեղ կազմով եռակողմ բանակցությունները։ Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական ոլորտում եռակողմ փոխգործակցության ընլայնումը, ինչպես նաև համագործակցությունը վառելիքի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտահաղորդակցային ոլորտներում։ Նեղ կազմով հանդիպման վերջում ստորագրվել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ եռակողմ հուշագիր։

Նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում կողմերն առավել մանրամասն քննարկել են թուրքմենական գազը դեպի Արևմտուտք մատակարարելու հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել