ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ |armenpress.am|
14:52 - 21 դեկտեմբերի, 2022

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ:

Դեկտեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում փակ քվեարկության արդյունքները հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը, քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ: Բոլոր 69 պատգամավորներն էլ կողմ էին քվեարկել Դավիթ Վեքիլյանի թեկնածությանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի և  Արման Կուրեխյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել են 70-ը:  Բոլորն էլ կողմ են քվեարկել Արման Կուրեխյանի թեկնածությանը:

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Քվեարկությանը մասնակցել են 70 պատգամավորներ: 70-ն էլ կողմ են քվեարկել Արման Թովմասյանի թեկնածությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել