Ռուսական զորքերը շարունակում են մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու
17:30 - 21 դեկտեմբերի, 2022

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը. Շոյգու

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը:

Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության համաձայն Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել