Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. Փամբուխչյան
 |news.am|
13:25 - 22 դեկտեմբերի, 2022

Լաչինի միջանցքը բացելու համար Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. Փամբուխչյան |news.am|

news.am: Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ներկա պահին, ցավոք սրտի, միջանցքը շարունակում է ամբողջությամբ փակ մնալ», - նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիները, որոնք ճանապարհի փակ լինելու հետևանքով մնացել են Գորիսում, նրանց պատշաճ կերպով ցուցաբերվում է օգնություն։

Հարցին, թե Ադրբեջանի կողմից ի՞նչ պահանջ է դրվել Հայաստանի իշխանությանը միջանցքը բացելու համար, Փամբուխչյանը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել. «Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքն, եւ մեր 120 հազար մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից», - ընդգծեց ԱԻ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել