Լավրովը հայտարարել է՝ ՀՀ-ն դիվանագիտական որևէ խողովակ չի օգտագործել՝ տեղեկացնելու, որ չի մասնակցի ԱԳ նախարարների հանդիպմանը
17:47 - 23 դեկտեմբերի, 2022

Լավրովը հայտարարել է՝ ՀՀ-ն դիվանագիտական որևէ խողովակ չի օգտագործել՝ տեղեկացնելու, որ չի մասնակցի ԱԳ նախարարների հանդիպմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Հայաստանը դիվանագիտական ​​որևէ խողովակ չի օգտագործել՝ Ռուսաստանին տեղեկացնելու, որ հրաժարվում է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։ Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ «հայկական կողմի տեղեկացնելու մեթոդը հարցեր է առաջացնում»։ 

Այս մասին Լավրովը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք, ինչպես և դուք, [հանդիպմանը մասնակցելուց] հրաժարվելու մասին իմացել ենք մամուլի հաղոդրագրությունից։ 

«Դիվանագիտական ​​որևէ խողովակ, որը սովորաբար ներառվում է նման դեպքերում, չի օգտագործվել։ Սա հայկական կողմի որոշումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ «իրենց բոլորին այդպես տեղեկացնելը հարցրեր է առաջացնում»։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, սակայն, հայկական կողմը խնդրել էր հետաձգել։ 

«Այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- պարզաբանել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել