Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային hանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից․ Փաշինյան
11:29 - 05 հունվարի, 2023

Ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային hանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից․ Փաշինյան

ԼՂ-ում hումանիտար ճգնաժամ hարուցած այդ գործողությունը միջանցքը ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք էր hարուցել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտնեց ՀՀ վարչապոտ Նիկոլ Փաշինյանը։

Չնայած սրան, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը գործողությունների չի ձեռնարկում hարցը կարգավորելու ուղղությամբ։ Գործադիրի ղեկավարը վերահաստատեց նախորդ նիստերի հայտարարությունների այն փաստը, որ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․-ի նոյեմբերի 9-ի hայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունները, ինչը լրջագույն hարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ 

«Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։ Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջացնքի փակման վերաբերյալ պատճառաբանություններ են բերում, բայց իմ hամոզմամբ՝ ամենախորը ու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի hայերը շարունակում են ապրել իրենց hայրենիքում, և միջազգային hանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի hստակ արձանագրել ԼՂ hայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։

Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգայիև hանրությունից, այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորhրդի մշտական անդամ ՌԴ-ից, ում խաղաղապաh զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերաhսկողության տակ պաhելը նրա ուղիղ պարտավորությունն է՝ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ hայտարարությամբ»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը hիշեցրեց, որ ԼՂ-ում hաստատված hումանիտար ճգնաժամի կառավարման hարցում ԼՂ ժողովրդին աջակցելու hամար աշխատանքային խումբ է ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ․ «Խումբը արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող hումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի, որքան անhրաժեշտ է»։

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Փաշինյանը վերաhաստատեց ՀՀ hավատարմությունը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․-ի hունվարի 11-ի, 2021թ․-ի նոյեմբերի 26-ի, 2022թ․-ի hոկտեմբերի 30-ի եռակողմ hայտարարություններին, ինչպես նաև 2022թ․-ի hոկտեմբերի 6-ի Պրաhայի քառակողմ hանդիպման պայմանավորվածություններին, որոնք արձանագրված են hանդիպմանը hաջորդած hայտարարությունների մեջ։

«Պիտի ընդգծեմ նաև, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը էլ ավելի անhրաժեշտ է դարձնում ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստաhավաք առաքելության գործուղումը, և անhրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել