«Ազգային Ժողովրդավական Բևեռ»-ն այսօր բողոքի ակիցա իրականացրեց Գյումրի քաղաքում։ Ակցիայի մասնակցիները ցանկանում էին շրջափակել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան։ Այս ակցիայով նախաձեռնության կազմակերպիչները ցանկանում են ուշադրություն հրավիրել Արցախի շրջափակման խնդրի վրա։
Ակցիան մեկնարկեց Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։
Ելույթներից հետո նրանք քայլերթով հասան 102 ռուսական ռազմաբազային, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին շրջափակել ռազմաբազան, սակայն ոստիկանների և մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։
Ոստիկանները ընթերցեցին «Հավաքների ազատության մասին» օրենքը` հայտարարելով, որ ակցիայի մասնակիցները կարգ են խախտում և սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Նախնական տվյալներով բերման է ենթարկվել մոտ 60 քաղաքացի։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով Ռուսաստանը պետք է Արցախում լիարժեք կատարի իր պարտավորությունները։
Կազմակերպիչների գնահատմամբ սա առաջին բողոքի ակցիան է, որն ունի հստակ քաղաքական օրակարգ և պահանջներ։
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հենց ռուսներն են շրջափակել Լաչինի միջանցքը։
Նրանք կոչ էին անում բոլոր քաղաքացիներին, այլ քաղաքական ուժերի միանալ իրենց և շրջափակել Հայաստանում գործող բոլոր ռուսական կառույցների մուտքերը։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները «Ազատ, անկախ Հայաստան», «Արցախը Հայաստան է» վանկարկումներով շարժվեցին դեպի ռազմաբազայի երկրորդ մուտք։
Ելույթներից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք, որտեղ ավարտվեց բողոքի ակցիան։
Լուսանկարը` armenpress.am-ի։
comment.count (0)