Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ |tert.am|
11:40 - 16 հունվարի, 2023

Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ |tert.am|

tert.am: ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ որպես Հայաստանի և Արցախի ԱԺ-ների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, արդյո՞ք նախատեսվում է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։

 

«Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ի և 14-ի դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։

 

Արձագանքելով՝ Մինասյանը շետեց, որ գուցե սա լավ առիթ է, որպեսզի դեպի Արցախ պատգամավորական այց կատարվի։

«Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները, որոնք ճանաչվել են նաև իրենց կողմից, պետք է կյանքի կոչել»,- ասաց Մինասյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը ասաց․

«Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը ինչպես կարելի է իրագործել, իսկ առցանց քննարկման մասով կարող ենք քննարկել, հասկանալ։ Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները,  ինչու՝ ոչ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել