tert.am: Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Արցախի հարցում Հայաստանի քաղաքականությունը հակասում է Արցախյան շարժման ազատագրական պայքարի հիմքում եղած մոտեցումներին։ Այս փուլում Արցախը ունի իրավիճակի հանգուցալուծման սեփական մոտեցումը, որը էականորեն տարբերվում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը ընդգծեց, որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև ակնհայտորեն կան հակասություններ, բացառությամբ որոշակի ուղղությունների, ինչպես օրինակ՝ սոցիալական ուղղությամբ ընթացող աշխատանքների։
«Այս իշխանությունը փորձում է սահմանափակվել բացառապես Արցախում սոցիալական բնույթի հարցեր լուծելով։ Ակնհայտորեն, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, Արցախը միայնակ, առանց Հայաստանի քաղաքական և անվտանգային սատարման չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։ Այն, որ Հայաստանի իշխանություններն ասում են, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է խոսեն Արցախի իշխանությունների հետ, նպատակ է հետապնդում Հայաստանին դուրս դնելու Արցախի ճակատագրի հետ կապված ցանկացած գործընթացից։ Ճիշտ է՝ առաջին հերթին Արցախում ապրող մարդիկ պետք է որոշեն իրենց ճակատագիրը, այլ բան է, որ Հայաստանը իր մասով ունեցած առաքելությունից պարզապես հրաժարվել է, ինչը անթույլատրելի է»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Վերջինս ընդգծեց, որ Լաչինի միջանցի բացման հարցում տարվող գործընթացներում ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը գոհացուցիչ չէ։
Ավելի մանրամասն` tert.am-ում։
comment.count (0)