Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին |aravot.am|
16:43 - 16 հունվարի, 2023

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ադրբեջանցիները ԵԽ-ում խնդիր են դրել, թե պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին |aravot.am|

aravot.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչ է կատարվում Արցախում հրաժարականների հետ կապված, պատասխանեց.

«Ես, իհարկե, ձեռնպահ կմնամ խոհանոցային բոլոր խնդիրներին անդրադառնալու առումով, բայց շատ կարեւոր եմ համարում, որ ի վերջո ներքին քննարկման արդյունքում ճիշտ եզրակացության բոլորը հանգեցին, որ այսօր գերակա խնդիր կա ու հանուն այդ խնդրի բոլոր հարցերը պետք է ստորադասվեն: Արցախահայությունը միշտ ցույց է տվել միասնական կամքը»։

Նրա խոսքով՝ Արցախն այսօր մեր առաջին գծում պայքարող ժողովուրդն է, ու իրենք չպիտի թույլ տան որեւէ քայլ, որը կարող է այդ միասնականությունը խաթարել․ «Երկրորդը՝ այն խնդիրները, որ դնում են նախագահի հրաժարականի հետ կապված եւ դրանից բխող գործընթացներ, նոր ընտրություն, ես կարծում եմ, որ այս փուլում դա ժամանակավրեպ է»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ադրբեջանցիներն իրենց հստակ ուղերձն ասել են Ռուբեն Վարդանյանի հետ կապված. «Անգամ մենք Եվրոպայի խորհրդում, երբ որ առիթ ունեցանք այդ հարցը քննարկելու մոնիտորինգի հանձնաժողովում, իրենք խնդիր են դնում, որ պետք է այդտեղից դուրս հանել Ռուբեն Վարդանյանին: Առնվազն այդքանը բավական է, որ դա չկատարվի: Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Ադրբեջանը որոշի, թե ով այնտեղ պետք է ստանձնի այդ պաշտոնը: Մենք կամաց-կամաց զիջելով կկորցնենք ընդհանրապես սուբյեկտայնությունը»:

Առավել մանրամասն՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել