Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները
 |armenpress.am|
11:53 - 19 հունվարի, 2023

Հայկ Մամիջանյանն առանձնացրել է ԵԽ-ում շրջանառվող բանաձևի կարևոր դրույթները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքների հարցով շրջանառվող բանաձևը կասկածի տակ է դնում Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու հանգամանքը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը:

Այս մասին ընդգծեց ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում հունվարի 19-ին քվեարկվելու է նախորդ օրը քննարկված բանաձևը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված:

«Այն տեքստը, որն այս պահին առկա է որպես վերջնական տարբերակ, ունի մի շարք կարևոր արձանագրումներ: Առաջին հերթին՝ այս պահին շրջանառվող տեքստի տարբերակում ԵԽ-ն կասկածի տակ է դնում «ակտիվիստների» իրական ակտիվիստ լինելու տարբերակը՝ օգտագործելով «ինքնակոչ բնապահպաններ» ձևակերպումը»,-ասաց Մամիջանյանը:

Բանաձևում շեշտվել է նաև այն փաստը,  որ Լաչինի միջանցքի արգելափակումը Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է:

Պատգամավորը ընդգծեց նաև այն փաստը, որ բանաձևում նշվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների մասին՝ նշելով այդ սկզբունքների հիման վրա բանակցությունների վերսկսման մասին: «Շրջանառվող բանաձևում դա հստակորեն նշվում է որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը»,-նշեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել