Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 մարդ |armenpress.am|
17:02 - 20 հունվարի, 2023

Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 4 մարդ |armenpress.am|

armenpress.am: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու պայմաններում ընտանիքի վերամիավորման նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 4, իսկ Հայաստանից Արցախ՝ 1 մարդ: 

Այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Ընտանիքի հետ վերամիավորվելու նպատակով այսօր Հայաստան է տեղափոխվել 4 մարդ, և մեկը՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Ամատունին։

ԿԽՄԿ-ի մեքենաներով նաև որոշակի քանակությամբ դեղորայք է տեղափոխվել Արցախ:

Նշենք, որ ընդհանուր առմամբ մինչ այս պահը ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակոց Արցախից Հայաստան է տեղափոխվել 34 հայ և 4 օտարերկրացի։ 

Ընտանիքի հետ վերամիավորվելու համար ռուս խաղաղապահների միջնորդությամբ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով է վերադարձել տուն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել