«2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը չծավալվեց Իրանի շնորհիվ»․ Վահան Կոստանյան
 |mediamax.am|
11:23 - 01 փետրվարի, 2023

«2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը չծավալվեց Իրանի շնորհիվ»․ Վահան Կոստանյան |mediamax.am|

mediamax.am: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է, որ Իրանի գործողությունների եւ հայտարարությունների շնորհիվ 2022թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից: 

«Մենք հետախուզական տվյալներ ունեինք, որ Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը», - ասել է Վահան Կոստանյանը  Al-Monitor պարբերականի հետ զրույցում, որը հոդված է հրապարակել տարածաշրջանային իրադրության հետ կապված։ 

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա:

Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին, արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը.

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել եւ ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել