Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանի քայլերը դատապարտող հայտարարություն է տարածել

 |factor.am|
17:26 - 01 փետրվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանի քայլերը դատապարտող հայտարարություն է տարածել |factor.am|

factor.am: Ադբեջանի ԱԳՆ-ն հերթական հակաիրանական հայտարարությունն է տարածել, որում նշում է, թե Իրանը փորձում է արգելափակել մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից 2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած  զինված հարձակումը դատապարտող հայտարարությունների ընդունումը։

«Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հունվարի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունը միջազգայնորեն դատապարտելու, ահաբեկչության կազմակերպիչներին և կատարողներին բացահայտելու և ժամանակին պատժելու նպատակով միջազգային կարզմակերպություններ ու հարթակներ ներկայացվել են փաստաթղթեր, որոնք կոչ են անում կատարել Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի դեսապանատան վրա զինված հարձակումը դատապարտել է մոտ 100 երկիր ու միջազգային կազմակերպությունների քարտուղարություններ։ «Իրանական կողմը ձգտում է կանխել ահաբեկչության լայն բացահայտումը միջազգային մակարդակով այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է, և որոնց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։

Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյին և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսին (CICA) Ադրբեջանի կողմից ներկայացված կոմյունիկեների և հայտարարությունների նախագծերին և խոչընդոտել  այդ փաստաթղթերի ընդունմանը»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարի 27-ին հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել՝ երկու աշխատակից։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ, ըստ նախնական քննության, հարձակման շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։  

Ադրբեջանը հունվարի 29-ին ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպքը որակել է որպես «ահաբեկչություն», իսկ երկրի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն նշել է․ «Մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել