Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը
11:53 - 02 փետրվարի, 2023

Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Կառավարությունը այսօր զեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, խոսելով նոր համակարգի ներդրման մասին, նկատեց, որ առաջին նպատակը համակարգի շահառուների շրջանակի աստիճանական ընդլայնումն է․ «Մինչև այսօր մենք  պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում, կամ ապահովում ենք, որ այդ ծառայությունները մատուցվեն։ Այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական»։

Փոխվարչապետի խոսքով՝ երկրորդ կարևոր քայլն այն է, որ առաջիկա բարեփոխումների փուլերին համընթաց կընդլայնեն այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են դառնալ շահառու․ «Նպատակ ունենք, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը կամ բոլոր քաղաքացիները լինեն այս համակարգի շահառուները։ Երրորդ կարևոր հարցն այն է, որ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է, որը պահանջում է մի շարք ուղղություններով աշխատանքներ»։

Առողջապաության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ համակարգի ընդունումը պայմանավորված է նախևառաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից․ «Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետության ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ առողջապահության համակարգը հնարավորություն է տալիս գրանցել բարելավող ոչ ֆինանսական ցուցանիշներ, կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով։ Սակայն տվյալ ցուցանիշների բարելավումը բավական նվազ տեմպերով է ընթանում, և մեզ համար գոհացուցիչ չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել