Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով |1lurer.am|
12:22 - 04 փետրվարի, 2023

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել էլեկտրաէներգիայի մատակարարման հարցով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան աշխատանքային խումբ են ստեղծել, հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:

«Մասշտաբային ծրագիրը, որի շրջանակում կանաչ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով կմատակարարվի Հունգարիա, կօգնի հասնել երկու կարևոր նպատակների։ Այս ներդրումների շնորհիվ, մի կողմից, մենք է՛լ ավելի կբարձրացնենք մեր էներգետիկ անվտանգությունը, մյուս կողմից՝ կմոտենանք կլիմայի պաշտպանության մեր նպատակներին»,- նշել է Սիյարտոն։

Նա տեղեկացրել է, որ Սև ծովի հատակով կանցկացվի աշխարհի ամենաերկար ստորջրյա էլեկտրական մալուխը՝ 1հուն195 կիլոմետր երկարությամբ։

«Այսօր մենք ստեղծել ենք Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա աշխատանքային խումբ և հանձնարարել ենք նրան նախապատրաստել միասնական տեխնիկատնտեսական հիմնավորում»,- հավելել է Սիյարտոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել