ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը |armenpress.am|
10:13 - 08 փետրվարի, 2023

ԱԺ-ն դռնփակ ռեժիմով շարունակում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները, դռնփակ ռեժիմով շարունակվում են Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկումները:

Փետրվարի 7-ի նիստում Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ: Փետրվարի 8-ին դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը:

Խորհրդարանը փետրվարի 8-ին կքննարկի նաև Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Այնուհետև ԱԺ-ն կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել