«Մենք հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով ենք պատկերացնում». Սարգիս Խանդանյանը՝ Լաչինի միջանցքը բացելու հարցի մասին |news.am|
09:35 - 10 փետրվարի, 2023

«Մենք հարցի լուծումը դիվանագիտական ճանապարհով ենք պատկերացնում». Սարգիս Խանդանյանը՝ Լաչինի միջանցքը բացելու հարցի մասին |news.am|

news.am: Հայաստանը բոլոր հնարավոր քաղաքական, դիվանագիտական աշխատանքներով Լաչինի միջանցքի հարցը բարձրաձայնում է եւ դա բանակցությունների գլխավոր թեմաներից է այսօր: Այս մասին փետրվարի 9-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է Արցախի հարցում  ձեռքերը լվանալու մեջ:

«Մենք հարցի լուծումը դիվանագիտական, քաղաքական ճանապարհով ենք պատկերացնում եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի տեսանելիության բարձրացման ճանապարհով, նաեւ իրավական դիվանագիտության ճանապարհով այս հարցն արծարծվում է եւ ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հստակ է, թե ով  ինչ պարտավորություն ունի Լաչինի միջանցքի հետ կապված եւ հստակ է՝ ով է փակել ճանապարհը եւ ով պետք է բացի Լաչինի միջանցքը եւ ով պետք է վերահսկողություն սահմանի Լաչինի միջանցքի վրա: Եւ մենք ջանում ենք ամեն ինչ անել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության  դրույթները վերականգնվեն եւ շարունակեն գործել»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել