Պետքարտուղարությունը մեկնաբանել է Բլինկեն-Փաշինյան-Ալիև հանդիպումը
 |tert.am|
12:36 - 19 փետրվարի, 2023

Պետքարտուղարությունը մեկնաբանել է Բլինկեն-Փաշինյան-Ալիև հանդիպումը |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբել է Մյունխենում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի մեկնաբանությունում նշվում է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր (փետրվարի 18) Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղ բանակցությունները զարգացնելու նպատակով։ Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որին երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ կողմերին հյուրընկալել Բրյուսելում։ Քննարկման ընթացքում պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել