Կառավարությունից ընդունել են ակցիա իրականացնող ծնողներին, խոստացել կազմակերպել հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ
11:24 - 20 փետրվարի, 2023

Կառավարությունից ընդունել են ակցիա իրականացնող ծնողներին, խոստացել կազմակերպել հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ

Կառավարությունից ընդունել են հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին։ Ծնողները նշեցին, որ դիմումների բաժնից են ընդունել ու խոստացել են կազմակերպել իրենց հանդիպումը Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հետ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից նախ ՊՆ-ի, ապա ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ազատ գյուղում տեղակայված կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատները։ Նրանք հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել